Փաշինյանը «մարմնավաճառ» է․ նորից նետվեց Էրդող...

Թուրքիան ոչ միայն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, այլև դրա շարունակությունն է՝ ցեղասպանության քաղաքականության, հայատյացության և տարածաշրջանային ագրեսիայի տրամաբանությամբ։ Այս պետությունը բացահայտ ներգրավվեց Արցախի դեմ 2020 թվականի պատերազմում, ապահովեց Ադրբեջանին դաշնակից բանակ, վարձկաններ ու դրոններ։ Իսկ հետո՝ հաղթական թափորի ժամանակ, Էրդողանը Բաքվի փողոցներում փառաբանեց հայերի ցեղասպան Թալեաթ փաշայի ոգին՝ հայտարարելով, թե նրա հոգին փառավորվեց այս պատերազմով։

Բայց ամենաամոթալին այլ տեղ է սկսվում։ Այս նույն իրավիճակում Հայաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղևորվում է Ստամբուլ՝ իբր խաղաղություն հաստատելու համար։ Նրա համար Թուրքիան դարձել է բարեխոս, խաղաղության միջնորդ՝ ադրբեջանցիների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Այսինքն՝ մի պետություն, որը մասնակցել է հայերի ցեղասպանությանը, հետո սատարել է նրանց հերթական ջարդին Արցախում, այսօր հանդես է գալիս որպես «բարեկամական լուծումների հարթակ»։

Սա արդեն քաղաքական անբարոյականություն չէ միայն։ Սա մարմնավաճառություն է, երբ ազգի արժանապատվությունը վաճառվում է հերթական քաղաքական գիշերվա դիմաց։

Որքան էլ Էրդողանը հերթական վիրավորական բանն ասի հայերի մասին, որքան էլ Ալիևը հերթական սպառնալիքը հնչեցնի՝ Փաշինյանը կրկին պատրաստ է խոնարհվել, ժպտալ ու սպասարկել։ Որովհետև նա արդեն ոչ թե Հայաստանի վարչապետն է, այլ թուրքական  հաճախորդների՝ Էրդողանի ու Ալիևի՝ քաղաքական սպասարկող «մարմնավաճառը»։ Այդ սպասարկումը դասական մարմնավաճառի տրամաբանություն ունի՝ գիտի, որ իրեն չեն հարգում, գիտի, որ օգտագործում են, բայց շարունակում է ծառայել՝ հանուն փողի, իշխանության կամ պարզապես աթոռի։

Որպես ազգ՝ մենք իրավունք չունենք համակերպվելու այս մակարդակի նվաստացման հետ։ Որպես պետություն՝ չենք կարող թուրքին ու ադրբեջանցուն հանձնել մեր ինքնիշխանությունը, արժանապատվությունն ու ազգային հիշողությունը։ Իսկ որպես ժողովուրդ՝ չպետք է հանդուրժենք այն ղեկավարին, ով պատրաստ է անպատվությամբ վաճառել մեր ազգային հիշողության ամենանուրբ շերտերը։