
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո հանրությանը համոզում էր, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղ գոյակցել, քանի որ Ալիևը կիրթ մարդ է ու ինչպես Փաշինյանի քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանն էր պնդում «ռացիոնալ պետական գործիչ է»։
Սկզբում հանրության մոլորեցնել հաջովեց։ Սահմանին հարաբերական խաղաղ վիճակը համարվում էր Նիկոլ Փաշինյանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։
2018 թվականի հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմի հետ կա օպերատիվ կապ:
Փաշինյանը մասնավորապես ասել էր․«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի՝ ինձ»:
Ադրբեջանի խաղաղասիրական դիմակը պատռվեց այս տարվա հուլիսին՝ Տավուշի սահմանին սանձազերծված մարտական գործողություններով։ Իսկ ահա օրերս, հայ սպայի գերեվարումը «ջուրը նետեց» Փաշինյանի իշխանության քարոզչամեքենայի ողջ ջանքերը։
Ինչպես և սպասելի էր, ադրբեջանական պետությունը կրկին իր անմարդկային հատկանիշներն ի ցույց դրեց։ Նախ տարածեցին տեսանյութ, թե ինչպես են նվաստացնում հայ սպային, իսկ հետո տարածեցին մի տեսանյութ, որում սպան ակնհայտ կարդալով հայտարարում է, որ մնալու է Ադրբեջանում։
Այս ամենից հետո, իսկը ժամանակն է, որպեսզի Փաշինյանը իր «հուսալի օպերատիվ կապով» կապ հաստատի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ու հորդորի վերջ տալ այս ոչ մարդկային վարքագծին։