Փաշինյանը կառչելով աթոռից՝ երկիրը տանում է դե...

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է քաղաքացիներին, ներկայացնելով առաջիկա օրերի սպասվող ծրագրերը հանրահավքների տեղն ու ժամը։ Ըստ այդմ՝ վաղը տեղի է ունենալու երթ՝ Կրկեսի հրապարակից, հինգշաբթի օրը կրկին երթ՝ Հալաբյան փողոցից, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին հանրահավաք Ազատության հրապարակում, որին կհաջորդի երթ:

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։

Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա»։