«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը փոխվել և լրացվել է 2018 ի մարտի 23 ին։ Նոր լրացումների շարքում «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող,ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին» կետն է ։ Ու էս օրենքը ընդունողները հիմա բողոքում են օրենքի կատարման դեմ ։
Իսկ Փաշինյանը կարար չէ մի քանի բիզնես տար աղջկան,դարձներ միլիոնատեր։Էգուց փեսա կա ՝ նա էլ կդառնար միլիոնատեր ։Թե չէ մի հատ Նիսսան են առել ՝ էրեխուն գործի ա տանում ,մարդիկ նեռվայնանում են՝բա տենց են երեխուն պահում։
Գրում է Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում



