Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնվել է խեղկատակի կարգավիճակում: Արդեն երկրորդ օրն է նա Սյունիքում է և բնակավայրից բնակավայր է ճողոպրում, որպեսզի կարողանա մի քանի լուսանկար ունենալ, որպեսզի հետո հպարտորեն ասի, որ կարողացել է գնալ իրեն մերժած Սյունիք:
Փաշինյանի պլանները սակայն սյունեցիները վիժեցրել են: Արդեն երկու օր է նա լսում է միայն հայհոյանք և սպառնալիք իր հասցեին: Իրավիճակն այնքան անմխիթար է, որ Փաշինյանն իր ղեկավարած երկրում շրջում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, որպեսզի առնվազն ֆիզիկական բռնության չենթարկվի: Իրավիճակն իրապես ողբերգական է և խոսում է պետության բացակայության մասին:



