Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել:

Իշխանությունը տեւական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձեւեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որեւէ ձեւով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը:

Իշխանության համար ընդունելի է նաեւ այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։