
Նիկոլ Փաշինյանը շարունակումէ կտրված մնալ Հայաստանի իրականությունից: Երեկ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում, երբ հանդիպել էր Երևանից Արտաշատ տարված իր աջակիցների հետ հայտարարել էր, որ Ռուսաստանից ավելի շատ հայաստանցիներ գալիս են, քան գնում.«Երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են և նրանք մեկ տարի է չեն եկել: Հիմա մտածում ենք, որ այդ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ ու գումար կծախսեն»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանի այս խոսքերը կարող է ասել իրականությունից կտրված և հոգեկան խնդիրներ ունեցող մարդը: Չվերթների բացման օրը Զվարթնոց օդանավակայանում մեծ միջադեպ էր տեղի ունեցել՝ տասնյակ քաղաքաներ դժգոհում էին, որ չեն կարողանում երկրից հեռանալ, չնայած տոմսերն արդեն գնել են: Բողոքավորների թիվն այնքան շատ էր, որ «Արմենիա» ավիաընկերությունը ընդառաջել էր քաղաքացիների խնդիրներին, անվճար փոխելով տոմսերը.«Ավիաընկերությունը, ճիշտ է, պարտավոր չի ձեր տոմսերը փոխել, բայց քանի որ շատ եք և խնդիր է առաջացել, միայն առաջին չվերթի համար ավիաընկերությունը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեր տոմսերն անվճար փոխում է, որպեսզի դուք ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Ցավաի է, որ երկրի ղեկին գտնվող մարդն այս վիճակում է: Այս փոքրիկ օրինակը շատպարզ ցույց է տալիս, թե նա ինչպես է ընկալում երկրում առկա խնդիրներ կամ ինչպես է դրանք պատրաստվում լուծել: