Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախ հանդիպում կլինի նեղ ձևաչափով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նեղ հանդիպման ժամանակ՝ բացման խոսքով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընդլայնված կազմով հանդիպումը փակ է լինելու, որից հետո պետությունների ղեկավարները կշարունակեն շփվել աշխատանքային ճաշի ընթացքում։ Պեսկովն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իր օրակարգում բազմաթիվ հարցեր ունի։