Փաշինյանը դժգոհել է կաթնամթերքի մակնշման չկատ...

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է կաթնամթերքի մակնշման չկատարվող պահանջներից, որ երկարատև աշխատանքներից ու ընդունված որոշումներից հետո էլ իրականում խանութներում դժվար է տարբերակել, թե որ ապրանքը մաքուր կաթից է, որը՝ սոյայից կամ յուղային հավելումներով։

«Կյանքում ոչինչ չի փոխվել։ Ինչպես եղել է, այնպես էլ մնացել է»,- նշեց նա: Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ հարցը կարգավորված է՝ գույներով տարանջատում պահանջող նորմերով, և արդեն տրվել են համապատասխան կարգադրագրեր։ Նախատեսվում է նաև ներդնել տեսանկարահանող սարքերով վերահսկողություն, որպեսզի տնտեսվարողները չկարողանան խուսափել պատասխանատվությունից «արագ փակելու» մեթոդով։

Ծխախոտի արտադրողի պատասխանատվությունը նախարարությունը հիշեցրեց, որ արդեն գործում է կարգավորում, որի համաձայն՝ ծխախոտի արտադրողը սխալ մակնշման դեպքում տուգանվում է նախորդ տարվա շրջանառության 1% չափով։ Նույն մոտեցումը հնարավոր է կիրառվի նաև պլաստիկ տոպրակների մասով։ Դատարաններում վարչական վարույթների տապալման խնդիրը Փաշինյանն ընդգծեց, որ վարչական գործերի շուրջ 90%-ը դատարաններում տապալվում է՝ «Դատարաններն առանց այն էլ ծանրաբեռնված են, և դատավորները զբաղված են հենց նման գործերով։ Այս ամբողջ շղթան անարդյունավետ է։ Մենք պետք է կանխարգելենք խնդիրները աղբյուրի մոտ, այլ ոչ թե սպասենք, որ դրանք հասնեն դատարան»։

Նա նշեց, որ տասնամյակներով ձևավորված թերություններն անհնար է վերացնել մեկ որոշմամբ․ անհրաժեշտ է շարունակական և հետևողական աշխատանք։