Փաշինյանը դժգոհ է Հովհաննես Մովսիսյանի և Վլադ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձ կատարեց դստեր համար գնված ավտոմեքենայի մասին Politik.am-ի հրապարակմանը։ Փաշինյանը մի շարք` իր բնորոշմամբ, փաստեր բերեց, որոնցից ելնելով իրենք չեն կարող հրաժարվել պետական ծառայողական մեքենայից։

Փաշինյանը նաև ասաց, որ անդրադառնում է այս հարցին, քանի որ  պետական համակարգը միշտ չէ, որ ի վիճակի է հարցերին տալ կոնկրետ պարզաբանումներ և դա պրոբլեմ է։

Ըստ էության Փաշինյանը դժգոհ է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի և իր մամուլի խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից։ Հենց նրանք չեն կարողանում հարցերին տալ կոնկրետ պատասխաններ։ Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը ամիսներ առաջ հիմնել է նաև նոր հարթակ, որը պետք է կառավարությանը առնչվող տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություններով ապահովի հանրությանը։ Վարչապետի խոսնակն էլ չի կարողանում աշխատանքային հարաբերություններ ստեղծել լրատվամիջոցների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա եղած տեղեկատվությունը հասցնել հանրությանը։