Փաշինյանը չի բացառել , որ Արցախում կարող են հ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայումը Արցախի Հանրապետության տարածքում։ Այս մասին գրում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հղում անելով արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը։ Հիշեցնենք, որ Al Jazeera հեռուստաընկերությամբ եթեր գնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված հարցազրույցը։

Հեռուստաընկերության լրագրողը հարցրել է, արդյո՞ք վարչապետը կցանկանա՞ տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, որին ի պատասխան Փաշինյանն ասել է․«Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: