Փաշինյանը 3 օրով արձակուրդ է ուղարկել իր մամո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 օրով արձակուրդ է ուղարկել իր մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ` 2025 թվականի հոկտեմբերի 13-15-ը ներառյալ»։