Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հրահանգել է գործո...

«Առավոտյան ժամը 7-ից սկսած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության, եթե չեմ սխալվում, Ալֆա ջոկատի ծառայողները՝ մարդիկ, որոնց ֆունկցիան ամենևին այն գործողությունները չեն, որոնք հիմա իրականացնում են Ռոբերտ Քոչարյանի բնակարանում, Լևոն Քոչարյանի բնակարանում, այն բոլոր հիմնարկներում, որոնցում մասնաբաժին ունեն Քոչարյանի ընտանիքի անդամները, դրանց՝ այդ հիմնարկների տնօրենների նաև բնակարաններում, գործողություններ են իրականացնում: Այս պահի դրությամբ էլ դեռևս ԱԱԾ ծառայողները և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները գտնվում են նախագահի առանձնատանը, նաև Լևոն Քոչարյանի տանը, այսինքն՝ գործողությունները շարունակվում են»,- այս մասին նախագահ Քոչարյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։