Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրության փոփոխ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին հարցին:

«Այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է։ Չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշծեց, որ Սահմանադրության փոփոխության մասին ինքը խոսել է դեռևս 2019 թվականին։

«Մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, և մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը: