Փաշինյանն Ալիեւ «վերելակային դիվանագիտության»...

Ինչպես հայտնի է, այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՊՀ-ի այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել Է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու Է Սանկտ Պետերբուրգում:

«Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում եւ ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում ենք միանալ մեզ, որպեսզի Ամանորի նախաշեմին բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում խոսենք ընթացիկ հարցերի շուրջ, կարծիքներ փոխանակենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գալիք տարում, համադրենք դիրքորոշումները հրատապ միջազգային հարցերի շուրջ»,- ՌԴ նախագահի՝ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթից հատված է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահը արդեն այս տարվա նոյեմբերի վերջին հանդիպելով Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, երկրորդել է հրավերը, արդեն կոնկրետ ուղղված Իլհամ Ալիեւին, ասելով ․ «Ամենալավ մաղթանքներս փոխանցեցեք Ադրբեջանի նախագահին։ Հույս ունեմ, որ կհանդիպենք դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում»։

Պաշտոնական Բաքուն հաստատել է Իլհամ Ալիեւի մասնակցությունը այդ գագաթնաժողովին։ Եվ ահա, լիովին հնարավոր է, որ տեղի ունենա վաղը «Դուշանբե-2» օպերացիան, այսինքն՝ հանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։

Ու թեեւ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արդեն փութաջանորեն հայտարարել է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ, սակայն այն, որ նրանց մասնակցությամբ ընթրիք լինելու է, արդեն խոսում է այն մասին, որ հնարավոր է էլի «վերելակում», կամ որեւէ այլ «մեկուսի վայրում» կրկին հանդիպեն «հեղափոխության հայրն» ու «կիրթը»: