Փաշինյանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կա...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց` անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանցի և հայաստանցի փորձագետների` Բաքու և Երևան փոխայցերին զուգահեռ, ադրբեջանցի պաշտոնյաների ու գիտնականների խոսույթում որևէ բան չի փոխվում:

«Այդ թվում երկխոսության բացակայության պատճառով է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցիների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները՝ իրենց գնահատմամբ, տեսնում են, որ հայաստանցիների խոսույթում բան չի փոխվում: 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել, պետք է տեղի ունենա գործընթաց, որ փոխվի»,- ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 21-22-ը կլոր սեղան-քննարկում է անցկացվել Հայաստանը ներկայացնող 5 փորձագետի մասնակցությամբ։ Շաբաթներ առաջ նույնանման քննարկում իրականացվել էր Երևանում՝ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: