Կառավարությունը որոշել է փոխել Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի համարները։
Ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Փաշինյանին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշերի թվերի և տառերի հավաքածուն բաղկացած է 5 նիշից, այն է՝ «001 ՍՍ»։
Կառավարությունն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը և նկատել, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն` նշաններն ավելի քիչ են (ընդհուպ մինչև միայն մեկ պայմանանիշի կիրառում) և գործածվում են պետական դրոշի հետ համադրությամբ։
Ուստի կառավարությունը որոշել է Փաշինյանի ավտոմեքենայի համարները «ներդաշնակեցնել» միջազգային արդի միտումներին։
Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001 UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինել միայն «1» թվով։
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:



