Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն։
Վերջիններս գործուղվում են Արցախ հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ ունենալու և գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորման նպատակով:
Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ նրանք կներկայացնեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:



