
Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանապետի հրաժարականի լուրերին հաջորդեցին լուրեր, թե ով է նրա փոխարեն նշանակվելու ոստիկանապետի պաշտոնում։
Իշխանական «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Օսիպյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը․«Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը»։
Եթե իրականում հաստատվեն այս լուրերը, ապա կստացվի, որ վարչապետ Փաշինյանը շռնդալից ապտակ է հասցնում ոստիկանական ամբողջ համակարգին։ Փաշինյանը մի ամբողջ համակարգի ցանկանում է ցույց տալ, որ նրանց շարքերում չկան արժանիներ, ավելին՝ համակարգն այնքան հեղինակազրկված է, որ այն պետք է ղեկավարի իր ամբողջ կյանքում միայն ակտիվիստ եղած, որևէ լուրջ աշխատանքով չզբաղված մարդը։