Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումներն ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի այդ պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին: Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք, այդ թվում՝ նաև Հայաստանի սահմանների համար»,- ասաց Գրիգորյանը և վստահություն հայտնեց, որ այդ քայլն ու իրավիճակը վերլուծվել են:

Փոխվարչապետը հայտնեց, որ այս համատեքստում զինվորականների վերլուծությունները մեծ նշանակություն ունեն: