
Ժողովուրդ, երեկ ֆեյսբուքում նկատեցի մի ՖԵՅՔ «փաստաթուղթ» իբր Նիկոլի, իբր «գժի թուղթ» իբր ուղարկված 2001 թ նոյեմբերին Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական դիսպանսերի կողմից՝ ուղղված Կրասնոդարի դատախազության քննիչներից մեկին։
Ակնհայտ կեղծ ու պրիմիտիվ ՖԵՅՔ է, քանի որ 2001 թ Նիկոլը ոչ միայն Կրասնոդարում չի ապրել, այլև Երևանում էր ու «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն էր։ Ու ես անձամբ նրան եթե ոչ ամեն շաբաթ, ապա հաստատ ամեն ամիս հանդիպում էի ու նրա թերթով պատասխանում էի այդ շրջանում գրեթե ամեն օր մամուլում իմ վերաբերյալ 27-ի հարցով շրջանառվող կեղծ տեղեկություններին ու շատ հաճախ նպատակային զրպարտություններին, ինչի համար նրան մարդկայնորեն շատ շնորհակալ եմ (նույնը նաև «Հայոց աշխարհի» խմբագիր Գագիկ Մկրտչյանին, որը նույնպես ինձ արտահայտվելու հնարավորություն էր տալիս)։
Այնպես որ լուրջ մի վերաբերվեք Նիկոլի այդ ՖԵՅՔ «գժի թղթի տեղեկանքին»։
2001 թ նոյեմբերին Նիկոլն ապրում էր Երևանում, ու տարիքն ու արտաքինն էլ շատ տարբեր էին, քան այս կեղծ զրպարտագրում պատկերված նկարում է։
Քաղաքական պայքարը պետք է տանել մաքուր եղանակներով։ Ու նպատակը չի արդարացնում միջոցները։ Մանավանդ, որ այդ միջոցները «կգբ»-յական ստանդարտ ՖԵՅՔ են
Գրում է նախկին լրագրող Նաիրի Բադալյանը կից հրապարակելով նաև «փաստաթղթի» լուսանկարը