Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր:



