Իսրայելական Webiz ընկերությունը, իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար, իր մասնաճյուղն է բացում Երևանում: Իսրայելական nocamels.com կայքը հայտնում է, որ որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից:
Ընկերությունը ծրագրավորողներ է հավաքագրում ինչպես իր վերապատրաստման ծրագրերի մասնակիցներից, այնպես էլ ավագ ծրագրավորողներից: Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացի առաջատար մասնագետի պաշտոններ է ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին նվազեցնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում:
Այսպիսով, Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, իսրայելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ:
Հավել ենք, որ Փաշինյանի դուստր Մարիամն էլ 2019-ից աշխատում է Digitain ընկերությունում՝ որպես շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող:
Աղբյուրը՝ yerkir.am



