
Ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, անդրադառնալով քննարկվող նախորդ հարցին ու քաղաքապետի ելույթին՝ կապված աղբի տեսակավորման ու վտանգավոր աղբի հետևանքների մասին, նշել է.
«Ուզում եմ խնդրել ու հորդորել մի փոքր ավելի մտածված խոսել. Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այս արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կիլոներով կշռում են այդ աղբը… Պարոն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ Ձեզ»:
Քաղաքապետը արձագանքել է դիտարկմանը.
«Վայ, վայ, վայ, տիկին Վարդանյան, թեմայից մի շեղվեք, այսուհետ՝ ելույթները թեմայի շուրջ… Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետև վտանգավոր թափոնները միայն առողջապահականը չեն, վտանգավոր թափոններ են նաև մարտկոցները, համակարգիչները, էկրանները և այլն»:
Քաղաքապետին հակադարձել է Դավիթ Խաժակյանը.
«Եթե Ձեզ թվում է՝ Դուք պետք ա մեր ելույթները գրաքննեք ու մեր խոսքը սահմանափակեք, տենց երևույթ չի եղել նախկինում ու չի լինելու նաև այսօր»: