Պարոն Փաշինյան, ես ձեզ հրավիրում եմ բանավեճի....

«Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի։

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թաթոյանը հիշեցրել է, որ Փաշինյանը պարբերաբար նախկին նախագահներին հրավիրում է բանավեճերի։

«Պարոն Փաշինյան ես եմ Ձեզ հիմա հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ, ընտրեք Ձեր ուզած տեղը, Ձեր ուզած հարցերը։ Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի Ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում», - նշել է Թաթոյանը։

Դիմելով քաղաքացիներին՝ քաղաքական գործիչը նկատել է, որ Փաշինյանը ցանկանում է, որ «դուք քվեարկեք նրա օգտին վախերից ելնելով»։ «Ես ասում եմ, որ դուք քվեարկեք մեզ համար՝ հույսի և հավատի համար», - հավելել է Թաթոյանը։