«Պարոն Գրիգորյան, պարոն Ավինյան, այսօր երեկոյան, կամ վաղը «popcorn»-ով ձեզ հրավիրում եմ իմ TikTok-յան էջը դիտումների, թե ինչ ստեր եք ասել դուք նախընտրական քարոզարշավին»,-Ավագանու նիստում հայտարարեց Ավագանում «Մայր Հայաստան» խմբակցության անդմա Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով քաղաքապետին և նրա տեղակալին։
Նա հիշեցրեց, որ քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն խոսք էր տվել, որ 2025 թվականին չվերականգնված չվերանորոգված մանկապարտեզ չի լինելու։
«TikTok-ում նստեք, «popcorn»-ով նայեք, բայց տնեցիների հետ չնայեք, կարող է ձեր դուրը չգա։ Դուք ձեր «բաբլի» մեջ՝ ձեր ժողովրդով նստեք ու նայեք, թե ոնց եք ասել ու խաբել»,-հայտարարեց Մանուկյանը և նշեց, որ չի տեսել, որ Հաղթանակի 40-ամյակի այգում իշխանություններն իրենց ընտանիքներով գնան զբոսնեն։
Նա նշեց, թե պարզել է, որ Մերգելյանի այգին էլ քաղաքապետարանը չի կառուցել, ինչքան էլ գլուխ գովան, այլ մասնավորն է կառուցել։
«ՔՊ-ին վերագրվում է, որպես սուտ խոստումներ տվող կուսակցություն։ Աջափնայակի մետրոյի արև, սուտ բաներ եք խոսք տվել։ Կիրովականի ավտոյի զավոդի արև, կամ տելեվիզորի գործարանի, որ «ստեղծել» եք։ Եթե սկսեմ ՔՊ-ի ստերն ասել, ծայրը չի երևա։ Նորույթ կլինի՞, որ ձեզ ասեմ ստախոս, որ ասել ու չեք արել»,- հայտարարեց Ավագանու անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։



