«Պարկովշիկների» սև շուկա է ձևավորվել, որոնք լուրջ միլիոնատեր տղերք են դարձել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի ավագանու 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, «կարմիր գծերի» թանկացումների շուրջ քննարկմանն ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը:
«Ես չգիտեմ` ուր են գնում այդ գումարները, բայց շատ լուրջ թվեր են: Եթե առաջ վարորդները 200 դրամ էին տալիս, հիմա 1000 դրամով, որ պրծնում են, գոհ են: Այդպես սև շուկա է ձևավորվել ու կիսակրիմինալ վիճակ է: Եթե մեկն էլ բան է ասում, սկսվում է հարցերի պարզաբանում»,- ասաց Թորոսյանը: