Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտա...

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փարիզի տեսարժան վայրերի կայքը:

«Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», - նշված է հաղորդագրության մեջ: