Փարիզի թանգարաններից մեկից գողացել են 18-րդ դ...

Կողոպտիչներն այցելուների ներկայությամբ կացինների և բեյսբոլի մահակների օգնությամբ ջարդել են Փարիզի Կոնյակ ժե թանգարանի ցուցափեղկը՝ առևանգելով 18-րդ դարի հինգ կոլեկցիոն արկղիկներ և ծխախոտատուփեր: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության նյութերին ծանոթ աղբյուրին:

Հանցագործները հարձակումը կատարել են չորեքշաբթի առավոտյան՝ թանգարանի բացումից անմիջապես հետո:

Թանգարանի այցելուներից և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Գողացված իրերը թանգարանին են տրամադրվել Luxe en ցուցահանդեսի համար: Գողոնի վնասը գնահատվում է: