
Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի «Փարիզ» հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մոհամմադսադեղ Մոհամմադռեզայի Քեշավարզը հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում «Փարիզ» հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամպրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։
Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա Փ-ը Հ․-ն, ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։