Ժաննա Նեմցովան և որոշ կազմակերպություններ ճան...

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը թարմացրել է օտարերկրյա գործակալների ռեեստրը։

Ցանկում այժմ ընդգրկված են լրագրող և քաղաքացիական ակտիվիստ Ժաննա Նեմցովան, փաստաբան Ռուստամ Խուաժեւը,  «Նավալնու թիմը» և «Ռեանիմացիա» տեղեկատվական հարթակները։

Նախարարությունը նշել է, որ Նեմցովան «կեղծ տեղեկություններ է տարածել» Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշումների և նրանց վարած քաղաքականության վերաբերյալ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ նա դեմ է արտահայտվել Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությանը և մասնակցել է «օտարերկրյա գործակալների հաղորդագրությունների ու նյութերի ստեղծմանն ու անսահմանափակ լսարանին տարածմանը»։