Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից»,-հայտնում են տեղեկատվական համակարգից: