Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգ...

Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում անվտանգության մասին համաձայնության հասնելու բանակցային գործընթացը ձգձգվել է ԱՄՆ-ի, Իսրայելի գործողությունների և գործընթացին միջամտելու փորձերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ծովային նավագնացության ճանապարհային քարտեզի մշակումը Օմանի հետ ձգձգվել է ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների հետևանքով առաջացած անվտանգության բարդությունների, մասնակիցների մեծ քանակի և ապակառուցողական ուժերի կողմից սաբոտաժի պատճառով»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Բաղաին նշել է, որ Թեհրանը և Մասկատը ձգտում են ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի երկու մերձափնյա պետությունների իրավունքների պահպանումը և կերաշխավորի առևտրային նավերի անվտանգ անցումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բաղաին հայտարարել էր, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, իսկ հենց այս հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։