Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե դեպի ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում արտահանման բացը ինչպես է լրացվել։ Խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե 2025 և 2026թ․ հուլիս ամիսներին Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն, ձուկ և ծաղիկ է արտահանվել և՝ ո՛ր երկրներ։
Ինֆոգրաֆիկան՝ ստորև

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝
1․ Արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն
- 2025թ․ հուլիս — 28,382,905.81 կգ (մոտ 28,383 տոննա) և 3,576,075 հատ ծաղիկ:
- 2026թ․ հուլիս — 0 կգ և 0 հատ ծաղիկ (2026թ․ հուլիսին աղյուսակի բոլոր ապրանքատեսակների գծով դեպի ՌԴ արտահանումը դարձել է 0):
2․ Երկրների ցանկի փոփոխություններ
- 2025թ․ հուլիսին արտահանումն իրականացվել է 12 երկիր (ՌԴ, Վրաստան, ԱԱԷ, Բելառուս, Լատվիա, Ուկրաինա, Կատար, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ):
- 2026թ․ հուլիսին արտահանվել է 26 երկիր: Ավելացած երկրները՝ Իրաք, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրիա, Օման, Սերբիա, Թուրքմենստան:
- Շատ ապրանքատեսակների մասով արտահանման ուղղությունները թեև մեծացել են, սակայն դրանք բոլորը միասին չեն հավասարվում ՌԴ արտահանմանը։ Օրինակ՝ ծաղկի արտահանման աշխարհագրությունը մեծացել է 25 երկրով, բայց բոլորը միասին չեն գերազանցում միայն ՌԴ ծաղկի արտահանմանը։ Կամ լոլիկը 2025թ․ հուլիսին արտահանվել է 4 երկիր, 2026թ․ հուլիսին՝ 11 երկիր, բայց ՌԴ արգելքի պարագայում լոլիկի արտահանման անկումը կազմել է 56 տոկոս։
3․ Արտահանումը դեպի ԵՄ անդամ երկրներ
- 2025թ․ հուլիսին ԵՄ երկրներից ցանկում կային Լատվիան (20,037 կգ դեղձ), Գերմանիան (4,710 կգ ծիրան, 120 կգ սալոր), Ֆրանսիա արտահանվել էր 1,670 հատ ծաղիկ և 1,960 կգ ծիրան:
- 2026թ․ հուլիսին ԵՄ ուղղությամբ ծավալներն աճել են․ քաշային ապրանքների արտահանումն ավելացել է ավելի քան 570,000 կգ-ով, իսկ ծաղիկներինը՝ ավելի քան 325,000 հատով:
- Ցանկում ավելացած ԵՄ անդամ երկրներն են․ Ռումինիա, Հունաստան, Լեհաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Բուլղարիա, Ավստրիա:
- Թեև Եվրամիություն արտահանումն ավելացել է և ընդգրկել Միության անդամ նոր երկրներ, սակայն ընդհանուր արտահանման վրա սա քիչ ազդեցություն է ունեցել։
4․ Երկրներ, ուր արտահանումը կտրուկ ավելացել է 2026-ին
- Ուկրաինա․ Դեղձը 2025թ․ հուլիսի 197.9 տոննայից հասել է 610.4 տոննայի, լոլիկը 0-ից դարձել է 493.4 տոննա, պղպեղը 0-ից դարձել է 1,111 տոննա, ծաղիկը 0-ից՝ 476.6 հազար հատ:
- Վրաստան․ Լոլիկը 226 կգ-ից դարձել է 689.7 տոննա, դեղձը 22.3 տոննայից՝ 204.7 տոննա, կեռասը 128.1 տոննայից՝ 1,132.7 տոննա, նեկտարինը 545 կգ-ից՝ 375.1 տոննա, սոխը 0-ից՝ 1,483.7 տոննա:
- Ղազախստան․ Ծիրանը 3.3 տոննայից դարձել է 1,148.4 տոննա, կեռասը 0-ից դարձել է 346.5 տոննա:
- Ուզբեկստան․ Ծիրանը 0-ից դարձել է 2,168.5 տոննա, պղպեղը 0-ից՝ 623.8 տոննա, կեռասը 0-ից՝ 340.6 տոննա:
- Իրաք (նոր շուկա)․ Դեղձ 282.7 տոննա, կեռաս 276.5 տոննա, նեկտարին 319.8 տոննա:
5․ Ընդհանուր արտահանման պակասուրդը
2025թ. հուլիսին ընդհանուր արտահանումը կազմել է 32,802.89 տոննա, 2026թ․ հուլիսին՝ 17,278.78 տոննա։ Գյուղմթերքի, ծաղկի և ձկան ընդհանուր արտահանումը պակասել է 15,524.10 տոննայով կամ, 47.33%-ով։
Այժմ ներկայացնում ենք, թե որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել 2025թ․ հուլիսին և 2026թ․ հուլիսին

Հունիս ամսվա պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի արտահանման ցուցանիշները՝ այստեղ։



