Թրամփի հայտարարություններին զուգահեռ՝ Հարավայ...

Օգոստոսի 17-ից 27-ը կանցկացվեն ամենամյա ռազմական զորավարժություններ։ Այդ մասին ասվում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Զորավարժությունները նպատակաուղղված են Կորեայի Հանրապետության և ԱՄՆ դաշինքի միացյալ պաշտպանունակության ամրապնդմանը, ներառյալ բոլոր ոլորտներում համատեղ գործողությունները։

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն համատեղ զորավարժությունների շրջանակում պատրաստություն անցկացնելով կամրապնդեն օպերատիվ պատրաստվածությունը և մարտունակությունը։

Զորավարժությունների շնորհիվ Կորեայի Հանրապետության և ԱՄՆ դաշինքի պաշտպանունակությունը կամրապնդվի»,- նշել են գերատեսչությունում։