Պարեկները հայտնաբերեն են հարբած վարորդին ,ով...

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիակնության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուսաննա Մեջլումյանն ու Հակոբ Պողոսյանը հերթական բացահայտումն են իրականացրել մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նրանք, ծառայություն իրականացնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում, նկատել են, որ դեպի Երևան է ընթանում ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենան:

Պարեկների մոտ կասկած է առաջացնում նշված ավտոմեքենան, քանի որ վարորդը այն վարում էր, ժողովրդի լեզվով ասած՝ «ոլոր-մոլոր»,  և տեղում պարզում են, որ վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ.-ն:
Վերջինս սկսում է պարեկների «ականջներին լապշա կախել», թե իր համար իր «մուղամով» տուն է գնում, ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի շարունակի ճանապարհը:

Վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին:

Արդեն տեղում պարզվում է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Ն.-ին, իսկ Անդրանիկ Թ.-ն այն առևանգել էր Երևանի Էրեբունու վարչական շրջանում:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ այն ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։