Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։
Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում նշել են, որ կան պատվիրատուներ։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց լքել է երկիրը, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս։



