Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայ...

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով ՔՊ-ական թեկնածուին աջակցելու մասին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»։