
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ի աղբյուրները։
«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ»,-ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
«Ամեն դեպքում, սա կանխատեսելի հեռանկար է»,-հավելել է աղբյուրը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «քայլ առաջ»։