Պակիստանում վերջին չորս տարիների ընթացքում ավ...

Վերջին չորս տարիների ընթացքում Պակիստանում առնվազն 42 լրագրող է սպանվել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է երկրի տեղեկատվության նախարարությունը՝ խորհրդարանի վերին պալատ ուղարկված զեկույցում։

15 լրագրող սպանվել է Փենջաբում, 11-ը՝ Սինդում, 13-ը՝ Խայբեր Պախտունխվայում, և երեքը՝ Բելուջիստանում, հայտնում է The Express Tribune-ը, որը մեջբերում է զեկույցը։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Պակիստանում լրագրողները դառնում են երկրում գործող ահաբեկիչների զոհ, մահանում են կրոնական մոլեռանդների ձեռքով կամ կոռումպացված քաղաքական գործիչների կողմից նրանց բացահայտումների համար վրեժ լուծելու հետևանքով։

Պակիստանի լրագրողների ասոցիացիան կարծում է, որ զոհերի թիվը գերազանցում է տեղեկատվության նախարարության զեկույցի տվյալները։