Պակիստանն առաջարկել է վեց երկրների խորհրդարան...

Պակիստանը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցերով վեց պետությունների խորհրդարանների նախագահների հաջորդ համաժողովի անցկացման օգտին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։

Նա հիշեցրել է, որ 2017 թվականի դեկտեմբերին Պակիստանում կայացել է խորհրդարանական առաջնորդների առաջին համաժողովը՝ Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ։

«Այնտեղ մենք պայմանագրեր ստորագրեցինք տարբեր հարցերի շուրջ: Մեր հիմնական նպատակն է որոշել, թե ինչպես պայքարել ահաբեկչության դեմ տարածաշրջանում, ապահովել անվտանգությունը և շատ այլ հարցեր: Այս ձևաչափը շարունակվել է 2018 և 2019 թվականներին Թուրքիայում և Իրանում, նշել է նա։

Այս ձևաչափի երկրորդ համաժողովը տեղի է ունեցել Իրանում 2018 թվականին, երրորդ նման միջոցառումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ 2019 թվականին։