Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգայի...

Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն
էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:
Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից,
ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:
Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի
առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միանում է Orion Summit
2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։  
Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ:
Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված
հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:
«Գնահատելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` մենք մեծ
պատրաստակամությամբ միացել ենք Summit-ին` մեկ անգամ ևս խոսելու այս ուղու կարևորության մասին և կիսվելու թվային
էկոհամակարգերի ու լուծումների համախմբի ստեղծման մեր արդեն իսկ անցած ճանապարհով ու փորձով: Օրիոնն աջակցում է
անկախ ստարտափների առաջխաղացմանը, իսկ մենք ստեղծում ենք ստարտափային միջավայր, հիմնում ենք ստարտափներ հենց
ընկերության ներսում։ Եվ այժմ միավորում ենք մեր ուժերը Հայաստանի թվային ներուժն արժևորելու և այդ մասին
բարձրաձայնելու համար: Մասնակցելով գագաթնաժողովին` միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է
փոփոխություն նաև մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի և ընկերությունների կորպորատիվ մշակույթի մեջ»,- նշել է
Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ,
բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու
մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար
ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup
Lithuania-ից և այլն:
«Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև
հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս
տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: Նպատակն է հայկական ծագում ունեցող
ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու
հնարավորություն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: 
Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված
մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion
Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն
առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք
գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ
և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում
և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։   

Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկ ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական - տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել
նշանակալի դերակատարներից մեկը։ Ամերիաբանկը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով։ Այն հնարավորություն
է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ ոչ միայն հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ
վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր), այլև հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման
համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում:
 
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից
միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ: