Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրւմ է․
Նոր նախագահ ընտրելու մասով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը հրաշալի էր։ Ի վերջո իշխանությունները եզակի շանս ունեն ցույց տալու, որ պատրաստ են հասարակական համերաշխության գնալու։ Օրինակ ինչ վատ կլինի, եթե Բագրատ սրբազանը լինի բոլորի թեկնածուն և նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը կարող է լինել, քանի որ նա կլինի անաչառ, եւ կվայելի համընդհանուր հարգանք։
«Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։