Օլիգարխի թանկ նվերը Փաշինյանին․ նրանք կարող ե...

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հեղինակավոր TIME շաբաթաթերթի էջերից մեկը և մեկնաբանել.

«Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»:

Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»-ը:»:

Կարճ ժամանակ անց antifake.am-ը իր հետաքննական հոդվածում պարզեց, որ հոդվածն իրականում զետեղված է շաբաթաթերթի գովազդային էջում․ «TIME շաբաթաթերթի «The Intelligent Investor» բաժինը մատուցում է «բրենդավորման, բովանդակության, հրապարակումների և սոցիալական ցանցերում» ծառայություններ, որոնք կօգնեն ներդրողներին ճիշտ ընտրություն կատարել: Ծառայության բաժնում նշվում է, որ ինչ էլ որ լինի գովազդվող սուբյեկտը, «The Intelligent Investor»-ը կստեղծի այնպիսի միջավայր, որը կնպաստի վերջինիս սուբյեկտայնության աճին և հնարավորություն կտա հասնել դրված նպատակներին:  

Հարկ է նշել, որ այս ծառայությունը վճարովի է: Պատկերացնելու համար, թե ինչ գումարի մասին է խոսքը, կարող ենք հաշվի առնել մոտավորապես այն արժեքը, որ պետք է վճարել TIME-ում պարզապես գովազդ ունենալու համար: Տարբեր հաշվարկներով գումարը տատանվում է 77.600-265.000 դոլարի սահմաններում: Նկատենք, որ դատելով Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակվող նյութի չափից, այն կծածկի էջի մոտ 1/3-ը, ուստի գովազդի արժեքը կտատանվի 265 հազար դոլարի միջակայքում»:

Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարության «հաջողությունները» գովազդող այս հոդվածի համար վճարում չի արվել պետական միջոցներից։ Սա նախկին և ներկա իշխանությունների ամենասիրելի օլիգարխներից մեկի նվերն է Փաշինյանին։ 

Ի դեպ ըստ մամուլի հրապարակումների Փաշինյանն ու հայտնի օլիգարխը կարող են անգամ խնամիանալ ու սա նվեր է օլիգարխից իր ապագա խնամուն։