Օլաֆ Շոլցը վստահ է, որ վաղ թե ուշ «լավ լուծու...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահ է, որ վաղ թե ուշ «լավ լուծում» կգտնվի ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյի հետ կապված, գրում է AP-ը։ 

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դիմաց Եվրոպայի միասնությունը լավ ազդանշան է ուղարկում»։

Շոլցն ասել է, որ ինքը տեսնում է, որ բանակցություններն ընթանում են «համաձայնության հասնելու ցանկությամբ»։