Օկուպացված Վարանդայում ականի վրա ադրբեջանցինե...

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Վարանդայում այսօր ականի վրա ադրբեջանցիներ են պայթել։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, ծանր վնասվածքներ ստացել ևս մեկը։ Նրանք եղել են մեքենանաների ղեկին։

Մահացած  Ֆամիլ Իլյաս օղլու Աբիլովը եղել է «Գազել» մակնիշի մեքենայի ղեկին, իսկ Նամազ Նաբադի օղլու Բայրամովը՝  «Կամազ»-ի ղեկին։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը քաղաքացիներիկն կոչ է արել անծանոթ տարածքներ չգնալ։