Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգ էր իջեցրե...

Այն, ինչ անում էին շատ ժամանակ գաղտնի, տեսախցիկներից այն կողմ էր արվում բոլոր տեսակի ստորությունները, երեկ արդեն իրենց «դեմքը պատռվեց» լայն հասարակության մեջ: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի Սրադարապատ մուտքն արգելելու փորձին:

«Իրենք ծանր էին տարել, որ իրենց միջոցառումն առավոտյան ձախողվել էր: Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծել Սարդարապատ չգնալու և արդեն քանի օր է իր պլանները ձախողելու համար: Այդ պահին թիրախը Վեհափառ Հայրապետն էր և իրենք այդ կերպ ասում են, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու՝ պետք եղավ նաև ֆիզիկական ուժ կկիրառեն»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: