Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց Վրաստանում Ա...

Մայիսի 2-ին «Երիտասարդ լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

«Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրացի հավատացյալների համար վանական համալիր մուտք գործելու արգելքի սահմանումը:

Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե նախկինում 2 մարդ էր կանգնում, այժմ նրանց թիվը հասել է 18-ի:

Այս ամենը տեղի է ունենում Սուրբ Զատկին զուգընթաց:

Նրանց քայլերը համարում ենք աղետալի, Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ցույց է կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ մայիսի 2-ին` 15:00-ին: Հասցեն`Վախթանգ Գորգասալի 4:

Մենք չենք համակերպվի օկուպացիային ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ: