ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է, առաջին հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանինն էր։
Նա ընթերցեց հետևյալ տեքսը․ «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես։ Գիտեմ, այնպես չէ, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես։ Արածիցդ հետևություններ արա՛։ Մտածո՞ւմ ես, որ սա ինչ-որ մարդկանց արած է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, այլ ոչ թե՝ 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճիշտ ես անում։ Գիտես, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից գնում են միտինգ, թե՝ ոչ, լավ են ապրում, թե՝ վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս։
Նույնիսկ կողքիններդ հոգնել են։ Հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից։ Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել, խաղամոլներն ու խելագարները չեն կարողանում կանգ առնել։ Իմացի՛ր ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»։
Ավարտելով, վարդանյանն ասաց, որ այս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել, ինքը մի երկու բան է փոխել ու հավելեց․ «Այս դու, այս Ալենը, պատասխանի՛ր»։
ԱԺ նախագահը ճշտեց՝ հարցն ո՞ւմ էր ուղղված, ինչին ի պատասխան, Վարդանյանն ասաց՝ արդեն ոտքի է կանգնել։



