Նուրսուլթան Նազարբաևի թոռն ինքնասպանության փո...

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթանն, ինքնասպանության փորձ է արել Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:

Տղայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցին մարմնական վնասվածք հասցնելու համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Այսուլթանը կծել է ոստիկանին, ով փորձել է խանգարել վերջինիս ինքնասպանություն գործել:

Այսուլթան Նազարբաևը նախագահի ավագ դստեր՝ հանրապետության Սենատի նախագահ Դարիգայի որդին է: